Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Գոնե «կովերի ամուսիններին» հիշեք

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Գոնե «կովերի ամուսիններին» հիշեք
16.01.2013 | 15:04

Նախագահական ընտրություններին ընդառաջ «հացադուլային բեմականացումների» փոխարեն լավ կլիներ, որ մեր որոշ հարգարժան թեկնածուներ իրենց հայտարարություններում և գործողություններում գոնե մեկ-մեկ, չեմ ասում միշտ, անդրադառնային նաև այն երկրի խնդիրներին, որի նախագահը ցանկանում են դառնալ:
Օրինակ, գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ ոչ մի թեկնածու ոչինչ չի ասում, մինչդեռ Հայաստանը եղել է ագրարային երկիր, գյուղատնտեսության զարգացումն էլ առողջացնող հատկություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Քանի որ դեմն ընտրություններ են, ու գյուղի մասին հիշում ենք միայն կրծքալվացումների հայտնի մեթոդաբանությամբ, արժի որ նոր թեկնածուներն էլ իրենց պատկերացումները ներկայացնեն այդ առնչությամբ:
Օրինակ, Հրանտ Բագրատյանը գոնե խոշոր եղջերավոր անասունների արուներին (ցուլերին) մեկ-մեկ հիշատակում է` անվանելով «կովերի ամուսիններ»:

Հ.Գ. Հարգելի նախագահացուներ, չմոռանանք` ինչի համար ենք հավաքվել :

Դիտվել է՝ 4668

Մեկնաբանություններ